«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Ինչ խնդիր՝ ժամը մեկ կարող եք օրենք էլ խախտել

Ինչ խնդիր՝ ժամը մեկ կարող եք օրենք էլ խախտել
28.05.2020 | 23:05

Ժողովուրդն իմաստուն խոսքեր ունի. «Փոս փորողն ինքն է ընկնում մեջը» ու «Էշ նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու»։ Սա թերևս լավագույն ձևով նկարագրում է այսօր իշխանության, մասնավորապես «Իմ քայլը» խմբակցության՝ ՍԴ-ի շուրջ սկսած գործելաոճը։ Սահմանադրություն խախտելով հայտարարեցին հանրաքվե, հիմա էլ կրկին խախտում իրականացնելով, չեղարկում են այն։ Այսինքն, կուզեն կանցկացեն, կուզեն՝ ոչ։ Օրենքն էլ գրողի ծոցը։

Բայց այս վիճակն ավելի լավ բնութագրել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ «Կարծում եք՝ «Իմ քայլը» խնդի՞ր ունի հանրաքվե անելու, կարանք ժամը մեկ հանրաքվե անենք, մենք վստահության ոչ մի խնդիր չունենք»։ Այն, որ ժամը մեկ կարող են հանրաքվե անել, ոչ մեկը չի կասկածում, որովհետև երբ ու ինչ ցանկանան այս իշխանություններն անում են՝ օրենքը, ընթացակարգերը, կանոնակարգերը նրանց համար առ ոչինչ են։ Բայց երբ իրականությունից կտրված ասում են, թե վստահության խնդիր չունեն, քիչ է ասել, թե զավեշտալի է։ 2 տարում ի չպե՞ս հնարավոր եղավ այսքան լճանալ ու հագնել նախկին իշխանության «մունդիրը»։ Նրանք էլ գերագնահատեցին իրենց ունակությունները, դրա համար հենց ձեր նման իշխանություն այսօր ունենք։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 7289

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ